Հովհաննես Այվազովսկիի Արձանի մասին

Հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի մայիսի 1-ին Կամերային երաժշտության տան հարևանությամբ։ Արձանի ստեղծման համար մրցույթ էր հայտարարվել դեռևս 1987 թվականին, որում հաղթել էր Յուրի Պետրոսյանի ներկայացրած քանդակը։ Արձանի ստեղծման գործին աջակցել է մոսկվաբնակ գործարար Սենիկ Գևորգյանը։ Արձանը բացել են Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը և նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը ։ Նկարչի ձեռքի բրոնզաձույլ վրձինը … [Read more…]

Առնո Բաբաջանյանի Արձանի մասին

Առնո Բաբաջանյանի վիճահարույց արձանի հետգա ճակատագիրը որոշելու համար այսօր արվեստագետներին խորհրդակցության էր հրավիրել Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Առնո Բաբաջանյանի անավարտ արձանը, որը տեղադրվել է Օպերայի շրջակայքում, բազմաթիվ իրարամերժ եւ ծայրահեղ գնահատականների արժանացավ, դարձավ մամուլի քննարկման եւ քննադատության առարկա: Քաղաքապետն այսօր խորհրդակցության սկզբում հայտարարեց, որ արձանի անհաջողության ամբողջ մեղքն իրենն է եւ այդ մեղքը քավելու համար … [Read more…]

Վիկտոր Համբացումյանի մասին

Վիկտոր Համազասպի Համբարձումյան ծնվել է (սեպտեմբերի 5 (18), 1908, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն — օգոստոսի 12, 1996, Բյուրական, Արագածոտնի մարզ, Հայաստան, հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1994), Ռուսաստանի … [Read more…]

Լեզվական Աշխատանք

1.Ընդգծված բառը փոխարինի´ր դեղինով նշվածներից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր: Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել: Ծաղիկների բույրը ինձ մի հին երգ է հիշեցնում: Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում երեսը: Զորքը պաշարել էր բերդն ու սպասում էր հրամանի:  Թագավորը ժողովել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի: Անախորժ պատմաթյան մեջ ընկանք: … [Read more…]

Մեսրոպ Մաշտոցի Արձանի մասին

Հուշարձանը կառուցված է կճքարերից, բարձրությունը 5,6 մետր է։ Արձանը նկարագրում է հայկական այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին, որի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են։ Մաշտոցի կողքին ձախ ոտքի մոտ, ընկած է նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ, պատին, փորագրված է հայկական այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից աջ, պատին, պատկերված է սրով և վահանով արծիվ։ Մեսրոպ Մաշտոցի … [Read more…]

Անանյա Շիրակացու մասին

Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղիցից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով` որոշել է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով` մեկնել է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսել է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որն ապրում էր Չորրորդ Հայքում։ Վեց ամիս Քրիստոսատուրի … [Read more…]

Մնացորդով բաժանում

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,մնացորդը՝ 4։10*7+4=74 2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,մնացորդը՝ 11։21*5+11=1163)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,մնացորդը՝ 5։17*2+5=344)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,մնացորդը՝ 2։ 101*7+2=7095) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,մնացորդը՝ 25։53*3+25=184 6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է … [Read more…]

Քարահունջի պատմության մասին

Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։ Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել … [Read more…]