Քարահունջի պատմության մասին

Քարահունջ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
🌅Քարահունջ (Զորաց քարեր, Քարենիշ)... - K & F Tours & Travel | Facebook



Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։

Ստոունհենջ- Քարահունջ փոխառնչություն (տեսակետ) – ՍՀՀԿ

Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են քարաքոսերով։ Անցքերը ավելի լավ են պահպանվել։ Կան նաև կոտրված քարեր։

Քարահունջի քարերը բերվել են մոտակա Դար գետի ձորի քարհանքից, բարձրացվել և տեղափոխվել են հյուսված պարաններով ու լծկան կենդանիների միջոցով։ Իսկ աստղադիտարանում բացվել են քարերի անցքերը ու պատրաստվել աստղագիտական գործիքները։


Որտեղ է Գտնվում

Քարահունջը գտնվում է Երևանից 200 կմ հարավ ծովի մակարդակից 1770 մ բարձրություն ունեցող սարահարթում և զբաղեցնում է 7 հա տարածք Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին։


Քարերի միջի անցքեր

Քարահունջի քարերից շատերը ունեն անցքեր, որոնք եզակի երևույթ են հնագույն մոնումենտներում։ Այդ հսկա քարերի մեջ արված անցքերը ապահովում են դեպի նպատակակետը ուղղվածության բարձր ճշգրտություն և կայունություն։



Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով