Ֆլամինգո

Ֆլամինգո- Ֆլամինգոներն աշխարհի ամենամեծ թռչուններից են: Որոշ տեսակներ կարող են հասնել մոտ 1,5 մետր բարձրության: Բացի այդ, նրանց թևերի բացվածքը կարող է հասնել 2,5 մետրի: Ֆլամինգոները զարմանալի թռչուններ են, որոնք ուշադրություն են գրավում նաև իրենց անհավատալի գեղեցկությամբ։ Ֆլամինգոների ամենագեղեցիկ հատկանիշներից մեկը նրանց գույնն է։ Ֆլամինգոների ձագերը ծնվում են մոխրագույն բմբուլներով, բայց ժամանակի ընթացքում նրանց փետուրները ստանում են անհավանական վարդագույն կամ նարնջագույն երանգ: Ֆլամինգոների գույնի … [Read more…]

Լեգո

Լեգո— Լեգո սիրում են բոլորը՝ մեծից փոքր: Անգամ մեծահասակները տարիներ են ծախսում Լեգոյի կողմից թողարկվող հատուկ հավաքածուները ձեռք բերելու և ամենաբարդ կոնստրուկցիաները հավաքելու վրա, իսկ ֆիրման իր հերթին անընդհատ զարմացնում է ամենատարբեր տարիքի գնորդների համար նախատեսված Լեգոներով: Լեգո ընկերությունը հիմնադրվել է 1932 թ. և սկզբում զբաղվում էր փայտյա խաղալիքների արտադրությամբ: «LEGO» անվանումն առաջացել է դանիական … [Read more…]

Վիկինգներ

Վիկինգներ— Վիկինգները ծովային ավազակներ էին և առևտրականներ։ Լինելով կատաղի ռազմիկներ՝ վիկինգները երկար տարիներ սարսափի մեջ էին պահում Արևմտյան Եվրոպայի ողջ ափը: «Վիկինգ» բառը հնում նշանակել է «կռվել ծովի վրա»։ Այսպիսով, վիկինգներ կարող էին լինել միայն նրանք, ովքեր զբաղվում էին ծովային ճանապարհորդությամբ և հարձակվում էին այլ երկրների վրա։ Վիկինգները մետաղագործության վարպետներ էին, նրանց դարբնությունը բարձր մակարդակի … [Read more…]

Անապատ

Անապատ— Անապատները հետաքրքրաշարժ էկոհամակարգեր են, որոնք հաճախ ընկալվում են որպես ամայի տարածքներ, բայց իրականում անապատները ավելին են քան ավազոտ տարածքները, ուր միայն կակտուսներ են աճում։ Հակառակ տարածված կարծիքի, ոչ բոլոր անապատներն են տաք և չոր: Որոշ անապատներ ունեն սառը կլիմա, այդպիսի անապատ է Գոբի անապատը։ Գոբի անապատը գտնվում է հյուսիսային Չինաստանում և Մոնղոլիայում և մեծությամբ հինգերորդ անապատն է աշխարհում։ Բացի … [Read more…]

Մեդուզաներ

Մեդուզաներ- Մեդուզաները ծովային արարածներից ամենագեղեցիկն են, բայց նաև վտանգավոր են, որովհետև կարող են մեկ խայթոցով սարսափելի այրվածքներ առաջացնել, հատկապես, եթե հանդիպեք մեդուզաների թունավոր տեսակներին։ Մեդուզաները ունեն հովանոցաձև մարմին, որի չափերը կարող է հասնել 30-200 սմ-ի, լինում են 10000-ից ավելի տեսակների։ Մեդուզաների օրգանիզմը 98%-ով կազմված է ջրից և ունի թափանցիկ տեսք, որի շնորհիվ մնում է աննկատ, ինչն օգնում է նրանց … [Read more…]

Եգիպտական բուրգեր

Եգիպտական բուրգեր — Եգիպտոսի գլխավոր տեսարժան վայրերից մեկը անապատի մեջ բարձրացող հսկա բուրգերն են, որոնք կառուցվել են անհիշելի ժամանակներում։ Եգիպտական բուրգերը համարվում են աշխարհի 7 հրաշալիքներից մեկը։ Բուրգերից ամենահինը համարվում է փարավոն Ջոսերի գերեզմանը, որ 4700 տարեկան է։ Հին Եգիպտոսի ժամանակաշրջանում Նեղոսի արևմտյան ափին կառուցվել է մոտ 140 բուրգ, բայց դրանց մեծ մասը շատ վատ է … [Read more…]

Թռչող ափսեներ

Թռչող ափսեներ— Թռչող ափսեների մասին մարդիկ սկսել են խոսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1940-ականներին։ 1947-ին հունիսի 24-ին ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը օդում տեսավ 9 տարօրինակ օբյեկտներ, որոնք նա նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ թռչող ափսե արտահայտությունը։ Նույն 1947 թվականի Ամերիկայում ընկավ առաջին չճանաչված թռչող օբյեկտը և հենց այդ ժամանակից սկսեցին ուսումնասիրել ՉԹՕ-ների մասին տեղեկությունները։ Ենթադրում են, որ ՉԹՕ-ները գալիս են տիեզերքից, որոնցով … [Read more…]

Անհատական Աշխատանք մաս 7։ Թեմա՝ Շներ

Շներ Շները մարդու հետ են ապրում արդեն 30 000 տարուց ավելի: Մենք հոգ ենք տանում նրանց մասին, նրանք սիրում և երջանկացնում են մեզ: Շները, թերևս, ամենահավատարիմ ու հասկացող կենդանիներն են, և զուր չէ, որ արժանացել են «Մարդու լավագույն ընկեր» կոչմանը: Թվում է, թե մենք ամեն ինչ նրանց մասին գիտենք, բայց արդյո՞ք դա այդպես է։ Շները միակ կենդանու տեսակն են, որ … [Read more…]

Անհատական աշխատանք մաս 6։ Թեմա՝ Առասպել Արևի և Լուսնի մասին

Առասպել Արևի և Լուսնի մասին Մի անգամ մայրը Արևին ու Լուսնին ասում է. — Գնացեք աղբյուրից ջուր բերեք, ծարավ եմ, ով շուտ բերի, նրան կօրհնեմ։ Քույր ու եղբայր վեր են կենում, գնում ջրի։ Լուսինը քրոջից առաջ է անցնում և կուժը դնում աղբյուրի խողովակի տակ, որ ջուր լցվի։ Արևը եղբորից թաքուն ծակում է նրա կժի տակը։ … [Read more…]

Անհատական Աշխատանք մաս 5։ Թեմա՝ Առասպել Լուսնի մասին

Առասպել Լուսնի մասին Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ սովածանում է՝ … [Read more…]