Հովհաննես Այվազովսկիի Արձանի մասին

Հովհաննես Այվազովսկու հուշարձան (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի մայիսի 1-ին Կամերային երաժշտության տան հարևանությամբ։ Արձանի ստեղծման համար մրցույթ էր հայտարարվել դեռևս 1987 թվականին, որում հաղթել էր Յուրի Պետրոսյանի ներկայացրած քանդակը։ Արձանի ստեղծման գործին աջակցել է մոսկվաբնակ գործարար Սենիկ Գևորգյանը։

Արձանը բացել են Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը և նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը ։

Նկարչի ձեռքի բրոնզաձույլ վրձինը պարբերաբար գողանում են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով