Առնո Բաբաջանյանի Արձանի մասին

Առնո Բաբաջանյանի վիճահարույց արձանի հետգա ճակատագիրը որոշելու համար այսօր արվեստագետներին խորհրդակցության էր հրավիրել Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Առնո Բաբաջանյանի անավարտ արձանը, որը տեղադրվել է Օպերայի շրջակայքում, բազմաթիվ իրարամերժ եւ ծայրահեղ գնահատականների արժանացավ, դարձավ մամուլի քննարկման եւ քննադատության առարկա: Քաղաքապետն այսօր խորհրդակցության սկզբում հայտարարեց, որ արձանի անհաջողության ամբողջ մեղքն իրենն է եւ այդ մեղքը քավելու համար … [Read more…]

Մեսրոպ Մաշտոցի Արձանի մասին

Հուշարձանը կառուցված է կճքարերից, բարձրությունը 5,6 մետր է։ Արձանը նկարագրում է հայկական այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին, որի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են։ Մաշտոցի կողքին ձախ ոտքի մոտ, ընկած է նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ, պատին, փորագրված է հայկական այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից աջ, պատին, պատկերված է սրով և վահանով արծիվ։ Մեսրոպ Մաշտոցի … [Read more…]

Քայլք դեպի Թեղենյանց վանք

Մենք այսօր սկսեցինք քայլք դեպի Թեղենյաց վանք, վանական համալիր պատմական Նիգ գավառում /ներկայումս Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիսարևելյան կողմում/ Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։Մենք ավտոբուսով գնացինք Բուժական գլուղ և սկսեցինք շարժվել 20 րոպե, որից հետո հասանք տաղավար։ Այնտեղ մի 10-15 րոպե բրդուճներ կամ քաղցրներով սնվեցինք և սկսեցինք կրկին քայլել։ Ճանապարհին մենք տեսանք լիքը լիքը միջատներ և գնացինք սիրուն գետակներով, … [Read more…]

Տեղեկություներ Հրազդանի կիրճի մասին

Երեւանի պատմության թանգարանում պահպանվում է Հայաստանի տարածքում հայտնաբերված մարդաբանական գտածոների վերջին ձեռքբերումը` 70 հազար տարեկան գանգ, որի հիման վրա հնագետ-մարդաբանները փորձ են արել վերականգնել մեր նախնու դիմագծերը: Մի քիչ կոպիտ ուրվագծերով տիպիկ հայկական դեմք է` այսպես կոչված չքաղաքակրթված-քարանձավաբնակ հայ: Թե որքան է ճշմարտությանը մոտ եղել վերականգնողների երեւակայության թռիչքը, չգիտեմ, բայց փաստը սա է. այս նկարից … [Read more…]

Հայրենագիտություն ինքնաստուգում

1․ Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:Հայ աստված ԱրամազդԵս հիշում եմ Արամազդ, Միհր, Նարե, Անահիտ, Աստղիկ, Վահագն, ։ 2․Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո պահպանվեց Գառնու տաճար։ 3․ Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։ Հայկ նահապետը։ Բելի 4․Ո՞րն է ձեր սիրելի առասպելը … [Read more…]

Բագրատունիներ

Տեսնում ենք, որ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները հատվում են։   Դե սա ևս մի խորհրդանիշ՝ Բագրատունյաց արքայատոհմի Արշակունյացին հաջորդելու վերաբերյալ: Երբ Հայաստանում Բագրատունիներն էին թագավոր, երկիրը շատ հզորացավ: Շատ եկեղեցիներ հենց այդ ժամանակ կառուցվեցին, մեզ քաջ հայտնի՝ Սանահին և Հաղպատ վանքերը/Լոռու մարզում/: Այս ժամանակ Հայաստանի մայրաքաղաքն է եղել Անին, որն անվանում էին հազար ու մի … [Read more…]

Արշակունիներ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդ պես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ … [Read more…]

Ուրվական դարձող Երևան

Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը, համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը։ Կոնդի վերակառուցման վերաբերյալ երկու անգամ մրցույթ է հայտարարվել և միայն երկրորդի դեպքում ընդունվել Արշավիր Աղեկյանի նախագիծը, որը համապատասխանում էր Կարեն Դեմիրճյանի մտապատկերին։ Կոնդում ևս նախատեսվում էր հանգստի, … [Read more…]

Զատիկի ծես

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է: Կատարվում է գարնանային գիշերահավասարից հետո եկող առաջին կիրակին:Զատիկը համարվում է հինգ տաղավար տոներից մեկը: Զատիկ բառը «հատանել»` զատել կամ բաժանել կամ էլ անջատել, բայից/գործողություն/ է առաջացել: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված: Զատկի տոնին մարդիկ մատաղ են արել … [Read more…]

Զաղկազարդ տոն

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։ Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա» Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական … [Read more…]