Անապատ

Անապատ— Անապատները հետաքրքրաշարժ էկոհամակարգեր են, որոնք հաճախ ընկալվում են որպես ամայի տարածքներ, բայց իրականում անապատները ավելին են քան ավազոտ տարածքները, ուր միայն կակտուսներ են աճում։ Հակառակ տարածված կարծիքի, ոչ բոլոր անապատներն են տաք և չոր: Որոշ անապատներ ունեն սառը կլիմա, այդպիսի անապատ է Գոբի անապատը։ Գոբի անապատը գտնվում է հյուսիսային Չինաստանում և Մոնղոլիայում և մեծությամբ հինգերորդ անապատն է աշխարհում։ Բացի այդ, մոլորակի վրա կան երկու բևեռային անապատներ՝ Անտարկտիդայի անապատը և Արկտիկայի անապատը: Այս երկու բևեռային անապատները աշխարհի ամենացուրտ անապատներն են։ Անտարկտիկայի անապատը մոլորակի ամենամեծ անապատն է, որը զբաղեցնում է ավելի քան 14 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, մինչդեռ Արկտիկայի անապատը զբաղեցնում է ավելի քան 5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք: Անապատների ամենահետաքրքիր կողմերից մեկը հայտնի է անապատի ծաղկում անվանումով: Անապատի ծաղկումը տեղի է ունենում հորդառատ անձրևներից պատճառով։ Անձրևներից հետո անապատն անսպասելի ծածկվում է կանաչով, որից անմիջապես հետո ծաղկում է՝ հանկարծակի վերածվելով  ծաղիկների գորգի․ սա անհավանական գեղեցիկ տեսարան է և կարող է տևել մի քանի շաբաթ։ Անապատի մյուս զարմանալի հատկությունը երգող ավազաթմբերն են։ Երբ քամին փչում է ավազաթմբերի վրայով, այն արձակում է մեղմ ձայն, որը նմանեցնում են երգի։ Դա պայմանավորված է նրանով, որ քամին ստիպում է ավազի հատիկներին շարժվել, իրար քսվել, որից էլ նման ձայն է առաջանում։

Առաջադրանքներ

1․ Ե՞րբ է անապատը ծաղկում և ինչքա՞ն ժամանակով։
Անապատը ծաղկում է հորդառատ անձրևներով։
2․ Ինչպե՞ս են ավազաթմբերը երգում։
Երբ քամին փչում է ավազաթմբերին արձակում է մեղմ ձայն, որ նմանացնում է երգի։
3․ Ի՞նչ ցուրտ անապատներ գիտեք։
Ես ոչմի ցուրտ անապատ չգիտեմ։
4․ Ի՞նչ գիտես անապատների մասին, մի քանի բառով պատմիր։
Տաք Անապատում շատ ավազ է շատ տաք է և կլիման կարող է ուժեղ բարցրանալ։
5․ Գրեք սևով նշված բառերի հականիշները։
Հետաքրքրաշարժ — Անհետաքրքիր։
Տաք  Ցուրտ։
Չոր — Թաց։
Ամենացուրտ — Ամենատաք։
Հետո — Առաջ։
Գեղեցիկ — Տգեղ։

Զարմանալի — Անզարմանալի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով