Մեդուզաներ

Մեդուզաներ- Մեդուզաները ծովային արարածներից ամենագեղեցիկն են, բայց նաև վտանգավոր են, որովհետև կարող են մեկ խայթոցով սարսափելի այրվածքներ առաջացնել, հատկապես, եթե հանդիպեք մեդուզաների թունավոր տեսակներին։ Մեդուզաները ունեն հովանոցաձև մարմին, որի չափերը կարող է հասնել 30-200 սմ-ի, լինում են 10000-ից ավելի տեսակների։ Մեդուզաների օրգանիզմը 98%-ով կազմված է ջրից և ունի թափանցիկ տեսք, որի շնորհիվ մնում է աննկատ, ինչն օգնում է նրանց պաշտպանվել։ Շատ մեդուզաներ իրենց թշնամիներին վախեցնելու համար լույս են արձակում։ Մեդուզաները զարմանալի հատկություն ունեն բազմանալու։ Նրանք կարող են իրենց կլորավորել և հարյուրավոր նոր փոքրիկ մեդուզաներ ստեղծել, այսպես նաև, եթե ​​մեդուզան երկու մասի բաժանվի, նրա երկու մասերն առանձին կշարունակեն ապրել։ Մեդուզաները շատ արագ չեն շարժվում, բայց շարժվելիս զարմանալիորեն քիչ էներգիա են ծախսում։ Նրանց գաղտնիքը ալիքանման շարժման մեջ է։ Ինչպես աշխարհի շատ արարածներ, մեդուզները ևս ունեն իրենց թշնամիները։ Նրանց գլխավոր թշնամին կրիան է, որը սնվում է  մեդուզաներով, մեդուզաներին ուտում են նաև իրենցից ավելի խոշոր մեդուզաները։

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ է մեդուզան թափանցիկ։
Որ մնան աննկատ։
2․ Ովքե՞ր են մեդուզաների թշնամիները և ինչպե՞ս են մեդուզաները պաշտպանվում դրանցից։
Մեդուզաների թշնամիները կրիաներն են։ Են նրանք իրանց թափանցիկությամբ և լույս արձակելով պաշպանվում է թշնամիներից։
3․ Սևով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք։
Սարսափելի — Սարս — ա — փելի։
Աննկատ — Ան նկատ։
Հատկություն — Հատկ — ություն։
Հարյուրավոր — Հարյուր — ավոր։
Փոքրիկ — Փոքր — իկ։

Ալիքանման — Ալիք — ա — նման։
Գլխավոր — Գլուխ — ավոր։
4․ Երբևէ ծովում մեդուզա տեսե՞լ եք։
Ես չեմ տեսել։
5․ Տառերը դասավորեք և ստացեք բառեր՝ կուեր, րիկա, ղտգանիք, եսքտ, շմնթաի։

Կուեր — Երկու։
Րիկա — Իրակ։
Ղտգանիք — Գաղտնիք։
եսքտ — Տեսք։
Շմնթաի — Թշնամի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով