Խաչքարներ

Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ։ Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը։ Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին։ IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին։ Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ ՆորատուսիԱռինջի , Սաղմոսավանքի, Հին Ջուղայի (1998–2006 թվականներին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը։ Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ։


Առաջադրանքներ՝

Մոխրագույնով նշված բառերի համար գրեք հականիշներ։
Գլխավոր — Անկարևոր
Վերջին — Առաջին
Պատմական — Հակապատմական
Արտաքին — Ներքին


Տառերը դասավորեք և ստացեք բառեր՝ չաքրախ, րաևկրո, արդեր, արզդ։

Խաչքար, Կարևոր, Դարեր, Զարդ։

Կանաչով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։

Ավարտվող — Ավարտվել։
Խոստացված — Խոստացվել։
Հաղթանակներն — Հաղթանակներ կամ Հաղթանակ։
Եկեղեցիների — Եկեղեցի։
Կյանքին — Կյանք։


Գտեք հոգնակի 3 գոյական և դարձրեք եզակի։

Խաչքար — Խաչքարներ։
Կենաց — Կենացներ։
Ծառ — Ծառեր։


Շարունակեք նախադասությունները

Որպես ճարտարապետական զարդ, ագուցվել  ․․․․․․․․․․․․․․․։
Ներքին ու արտաքին կյանքին վերաբերող ․․․․․․․․․․․․․․․․․։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով