ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ: Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:

Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:

Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալի մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ:

Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:

Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:

Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունը մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանա­զան նյութեր:

Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:

Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:

Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:

Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:

Ջրի մյուս կարևոր հատկությունը ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:

Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացը. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:

Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
    Ջրոլորտը օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը։
  2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
    Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը:
  3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:
    Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր։
  4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:
    Ջերմունակությունը դա ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:
  5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:

Որովհետև շ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով