Ճամբարային երրորդ օրվա ամփոփում

Այսօր մեր ճամբարային երրորդ օրն էր։ Նախ մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին։ Որից հետո խաղացինք ինտելեկտուալ խաղեր։ Դրանից հետո գնացել ենք հեռուստացույցով սենյակ և հինգերորդ դասարանի սովորողներին սովորեցրեցինք, ինչպես Excel ծրագրի միջոցով մեր օրվա գրաֆիկը ներկայացնել դիագրամայի տեսքով։

Հետո մարմնակրթության ժամին ընկեր Սոնայի և ընկեր Գրետայի հետ խաղացել ենք Էստաֆետային խաղեր և ֆուտբոլ։ Ֆուտբոլի հաշիվը վերջացավ 1-0 հաշվով՝ ի օգուտ մեզ։ Վերադարձանք դասարան և լուծեցինք մաթեմատիկայի ինքնաստուգման թեստեր։

Ես կատարեցի մաթեմատիկայի ստուգատեսի 2-րդ կանգառը։

Երկրորդ կանգառ։

Սովորողը մենակ կամ որևէ մեկի  օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունաիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով:

Կատարում է եզրակացություն։
Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր  գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած  նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։
Անհրաժեշտ պարագաներ
Թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։

Իմ խորանարդիկը կազմված է 6 իրար հավասար 7 սմ կողմով քառակուսուց։ 1 քառակուսու մակերեսը՝

7*7=49 սմ քառ․

Ուրեմն խորանարդի ամբողջական մակերեսը կլինի 49*6 = 294 սմ քառ․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով