Ամանոր տարբեր երկրներում

Ուկրաինա(Украина)

Ուկրաինական հողերը, որոնք մտել են Լիտվական մեծ իշխանության, իսկ ավելի ուշ Ռեչ Պոսպոլիտայի կազմի մեջ, 1362 թվականից Նոր տարվա սկիզբ համարվել է հունվարի 1-ը, իսկ թվականությունը՝ «Քրիստոսի ծնունդից սկսած»։ Այս համակարգը հանդիպում է այդ ժամանակների գրավոր հիշատակարաններում[1]։ Ռուսական կայսրության կազմի մեջ եղած շրջանում հունվարի 1-ը որպես Նոր տարի նշելու տոն հաստատել է Պետրոս I-ը: Այդ օրենքը տարածում գտավ նաև Փոքր Ռուսիայի մեծ տարածքներում (ժամանակակից Ուկրաինա1700 թվականից[2]։ XVIII-XIX դարերում Ամանորի նախատոնակը փոքրռուսիական հողերում կոչվում էր «շռայլ երեկո»։Կ.Ա. Տրուտովսկի՝ Կոլյդկաները Փոքր Ռուսիայում, XIX կեսեր.

Այդ ժամանակ երեխաները գնում էին տնետուն, իրենց հետ վերցնելով մեծ ծղոտե տիկնիկ։ Շնորհավորում էին տանտերերին, ինչպես նաև երգում ծիսական ինքնատիպ երգեր՝ «շչեդռովկաներ» կամ «կոլյադաներ»։ Դրան տանտերերը պատասխանում էին երեխաներին և հյուրերին նվերներ տալով, որն իրենից ներկայացնում էր խմորից կենդանակերպ ու թռչնակերպ թխվածքներ[3]։ Այս ժամանակաշրջանում ուկրաինական պատմության մեջ ամենակարևոր տոնը մնում էր բոլոր ուղղափառների, այդ թվում և Ռուսական կայսրության՝ Սուրբ ծնունդը։ XIX դարում արևելյան սլավոնների ֆոլկլյորում Ձմեռ պապի կերպարի հետ հանդես եկավ նաև Ձյունանուշը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով