Ազգային տարազ

Հայկական ազգային հագուստ (տարազ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հայկական տարազհայկական ազգային հագուստ։ Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս

տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհուվթյուն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։ Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ ՎանՎասպուրականըԿարինըՇիրակըՍյունիքԱրցախըԿիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։ Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով։ Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի։

Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործությանմանրանկարչությանգորգագործությանոսկերչության հետ։Հայկական տարազները շատ հին ավանդույթներ են։

Տարազն ըստ տարածաշրջանների

Հայկական տարազ | Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու  Ուսումնասիրութեան Կեդրոն

Հայկական ազգային տարազը, անցնելով պատմական զարգացման երկար ճանապարհ։ Գտնվելով Արևելքի և

Արևմուտքի ոճերի բախման և համադրման տարածքում ոչ միայն փոխառել նաև շատ հաճախ ներգործուն դեր է ունեցել հարևան ժողովուրդների տարազի վրա։ Նույնիսկ օտար փոխառությունների անհրաժեշտության դեպքում, հայ ժողովուրդը միշտ ստեղծարար մոտեցում է ունեցել ըստ իր տոհմային ճաշակի և դարավոր ավանդությունների։ Հատկապես հայ կնոջ ավանդապահության շնորհիվ, որը ցուցաբերել է ինքնուրույն ճաշակ, ձևերի և գույների նրբաճաշակություն, ներդաշնակության բնածին նրբազգացություն, միշտ խորշել է անբովանդակ, անհեթեթ ձևերից։

Ըստ տարածաշրջանների տարազը կարելի է բաժանել երկու հիմնական շրջանների՝ արևմտահայերի և արևելահայերի։ Որոնք էլ իրենց հերթին բաժանվում են ըստ առանձին տարածաշրջանների։

Արևմտահայերի տարազը գլխավորապես բաժանվում է երկու շրջանի․

  1. Արևելյան նահանգների՝ Տարոնի (ներառյան Սասունը), Բարձր ՀայքիՎասպուրականի և Բաղեշի շրջանները․
  2. Արևմտյան նահանգների՝ Սեբաստիայի, Կեսարիայի, Կիլիկիայի, իսկ հարավում՝ Խարբերդի և Տիգրանակերտի շրջանները։

Առաջին շրջանը ավելի հարազատ է պահել հայկական տարազի ավանդությունները․ երկրորդում՝ զգացվում է անատոլիական որոշ ձևերի ազդեցությունը։

Արևելահայ տարազը կարելի է բաժանել երեք շրջանի․

  1. Սյունիք-Արցախյան, Զանգեզուրի․
  2. Այրարատի
  3. Գողթան գավառի (Ագուլիս, Օրդուբադ), Գանձակի, Գուգարքի, Շիրակի, Ջավախքի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով