Առավոտ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ
Անծնաոթ բառերը թարգմանի։

Աղոթարան-աղոթատուն

Խավար-լույսի բացակայություն

Փարատ-վերացած

Անարատ-պակասություն չունեցող:

Բուրավետ-Դուրեկան-հաճելի

Ժիր-Աշխույժ

Մշակ-Հողի աշխատավոր

Հանդ-դաշտ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
    Հավը խոսեց երեք բերան-Աքլորը երեք անգամ գոռաց ծուղրուղու
    Խավարն անցավ գիշերային-գիշերը անցավ
    Աշխարը լցվեց լույս ու բարին-առավոտ եկավ
    Ժիր մըշակի երգը հանդում-Աշխույշ հողի աշխատողը դաշտի հողներ մաքրում
  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
    Խո-սեց,բաց-վեց,հե-ռու,գիշեր-ային,գյուղ-ում
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
    Գյուղում աղմկում է խնդում են այնեղ,իրանց մոտ միշտ պայծառ օրեր են լինում,աշխույժ հողի աշատավորը երգում է և մաքրում է դաշտը։
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
    Գյուղում բոլորը աշխատում են գյուղում բոլոր իրար օգնում են գյուղում ամեն մեկը ինքնա գտնում ուտելիք իսկ քաղաքում ոչ։
  • Օրվա ո՞ր ժամըն եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
    Ես սիրում եմ երեկոյան որովհետև այդ ժամանակ դասերը վերջանում են։
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ։
    Քնած-զարքնած
    Բացվել-փակվել
    Խավար-լույս
    Լցնել-դատարկել
    Բարի-չար
    Աղմուկ-լուռ
    Պայծառ-մութ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով