Ճամփորդություն դեպի Գառնի

Մենք գնացել ենք Գառնի: Գնացինք ջրի գործարան: Այնտեղ մեզ ցույց տվեցին՝ ինչպես են իրենք պատրաստում պլաստիկե շիշ: Մեզ տվեցի կապսուլա և հյուրասիրեցին քաղցր հյութեր (շատ համով էր հյութը): Ինձ համար զարմանալին ախտահանող գորգն էր, որ ներս մտնելիս ախտահանեց մեր ոտքերը:

Հետո մենք գնացինք Քարերի սիմֆոնիա: Այնտեղ մենք նախաճաշեցինք: Պետք է մաքրեինք տարածքը, բայց շատ մաքուր էր, ոչինչ չկար մհավաքելու: Ալեքսանդրը ընդամենը 3 շիշ գտավ:

Այնտեղ շատ սիրուն էր, հետաքրքիր է, թե ոնց է ստեղծվել, առաջացել: Ինձ շատ դուր եկավ:

Եվ վերջ ի վերջո մենք գնացինք Գառնու տաճար: Ես զարմանում եմ ոնց են հավատացել, որ այդքան աստված կա, օրինակ՝ ջրի աստծուց ջուր են խնդրել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով